Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները![]() 6 հոկտեմբերի 2025 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ «Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն կարող է հարձակվել մեր իսկ օրգանների վրա»,- ասվում է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։ Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին մրցանակը ստացել են իմունային համակարգի կողմից մարմնին վնասելը կանխող պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ կապված նորարարական հայտնագործությունների համար։ Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի «անվտանգության պահապաններին»՝ կարգավորող T բջիջները, որոնք կանխում են իմունային բջիջների հարձակումը մարմնի վրա։ Գիտնականների հայտնագործությունները սկիզբ են դրել պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։ Նոբելյան մրցանակի հանձնաժողովը նշել է, որ սա կարող է հանգեցնել նաև ավելի հաջող փոխպատվաստանյութերի մշակմանը։ Մրցանակը, որը կազմում է 11 մլն շվեդական կրոն (ավելի քան 1 մլն դոլար), հավասարապես կբաշխվի դափնեկիրների միջև։ Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից։ Photo. Reuters Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |