Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը10 հունիսի 2009 - 00:00 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ նրան ուղեկցող անձանց հետ:Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություների, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքն` ուղղված երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների մասին, Նախագահը նշել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կառուցողական դերը: Հյուրերը համոզմունք են հայտնել, որ Արցախի եւ նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |