Դատարանը որոշել է արգելանք դնել Սերժ Սարգսյանի ու մյուս մեղադրյալների գույքի վրա![]() 8 հոկտեմբերի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշում է կայացրել վարույթ ընդունել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ալեքսան Ալեքսանյանի և Վալերի Նարիմանյանի նկատմամբ Դատախազության կողմից ներկայացված գույքի բռնագանձման հայցը։ Ըստ դատական որոշման՝ Սարգսյանը, Նարիմանյանը և Ալեքսանյանը ճանաչվել են որպես գույքային պատասխանողներ, և հայցի ապահովման նպատակով դատարանը սահմանել է արգելանք նրանց պատկանող գույքի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։ Նախորդ դատական նիստում հանրային մեղադրողը պահանջ էր ներկայացրել Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամի գույք։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սարգսյանը, գտնվելով պաշտպանության նախարարի պաշտոնում 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր դիրքը, նախարարության հաշվեկշռում հաշվառված և իր պաշտոնական լիազորություններով վստահված անշարժ գույքերը, որոնք գտնվում են Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում, օտարել է շուկայականից զգալիորեն ցածր արժեքով՝ փոխանցելով դրանք իր շրջապատի անձանց, ենթականերին, պետական համակարգի տարբեր պաշտոնյաների և այլ ֆիզիկական անձանց։ Այդ գործողությունների արդյունքում, ըստ մեղադրանքի, նա 15 դրվագով հափշտակություն է իրականացրել վատնման եղանակով և ևս 2 դրվագով՝ յուրացման եղանակով՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ելույթներում, ընդգծել են, որ օտարվել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողամասերը։ Սերժ Սարգսյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |