Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի գործը քննվում է դռնփակ![]() 8 հոկտեմբերի 2025 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործը քննվում է դռնփակ, նա իր մեղքը չի ընդունում։ Այս մասին ասել է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Աշխեն Ալեքսանյանը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ավստրիա մեկնելիս, երբ նրա մոտ հայտնաբերվել են գաղտնիության կարգավիճակ ունեցող փաստաթղթեր։ Պաշտպան Աբգար Պողոսյանը նշել է, որ իրենք են միջնորդել, որ գործը դռնփակ քննելու համար։ «Ողջամիտ է ենթադրել, որ եթե վարույթով այնպիսի տեղեկություններ լիներ, որ կարող էր վնասել ՀՀ-ին, ապա այդ նախաձեռնությամբ մեղադրանքի կողմը հանդես կգար։ Աշխեն Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունում»,- հավելել է Պողոսյանը՝ գործի դռնփակ բնույթով պայմանավորված չմանրամասնելով ընթացող դատավարության այլ հանգամանքներ։ Քննչական կոմիտեն հաստատել էր, որ 2025 թվականի հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ալեքսանյանի կողմից լրտեսության և պետական դավաճանության առերևույթ դեպքի հիման վրա։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանը 34,000 եվրոյի դիմաց տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի՝ Շոթա Իվանիշվիլի անվան տակ գործող անձի։ Քրեական գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի վարույթում։ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ օտարերկրյա պետության օգտին լրտեսություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու և թշնամական գործունեությանն աջակցելու եղանակով պետական դավաճանություն կատարելու հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |