Գալյանն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, ծանոթացել շենքային պայմաններին![]() 8 հոկտեմբերի 2025 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում նախարարը տեղում ուսումնասիրել է ՔԿՀ-ի պայմանները՝ դիտարկելով խցերը, գրադարանը, մարզասենյակը, հանգստի սենյակները և այլ ենթակառուցվածքներ։ Նա նաև այցելել է կարանտինային մասնաշենք և ծանոթացել կարճատև ու երկարատև տեսակցությունների սենյակների, ինչպես նաև մանկական խաղասենյակի պայմաններին։ Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկները։ Նշվում է, որ Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |