Տրանսպորտի ուղեվարձը մեկ տարում աճել է 27․6%-ով![]() 8 հոկտեմբերի 2025 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում ծառայությունների ոլորտում ամենամեծ գնաճը գրանցվել է մարդատար տրանսպորտի գծով։ Տրանսպորտի ուղեվարձը մեկ տարում աճել է 27.6%-ով, իսկ թանկացումն առավելապես նկատվել է Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում, գրում է Sputnik Արմենիան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանգստի կազմակերպման գները մեկ տարվա կտրվածքով աճել են 14.3%, վարսավիրանոցների սպասարկման գները՝ 11.5%, մինչդեռ ռեստորանների և սրճարանների գների աճը կազմել է համեմատաբար մեղմ՝ 2.4%։ Բացի այդ, կրթական ծառայությունների գները բարձրացել են 7.8%-ով, իսկ բժշկական ծառայությունները թանկացել են 3.2%-ով։ Տվյալները վկայում են, որ Հայաստանում ծառայությունների ոլորտում գնաճի հիմնական ծանրաբեռնվածությունը ընկել է հանրային տրանսպորտի և ժամանցի վրա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |