ՆԳՆ․ 10 անձ ձերբակալվել է, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք![]() 8 հոկտեմբերի 2025 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև` ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է հոկտեմբերի 3-ին` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները` իրենց վարած չորս ավտոմեքենաներով: Մի քանիսը փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է: 10 անձ ձերբակալվել է և «Մերսեդես», «ԲՄՎ» ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի` 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ՝ գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու խուզարկությամբ: Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք ու կնիքվել: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |