Փաշինյանն ու Ֆրիդենը կարևորել են ՀՀ-Լյուքսեմբուրգ տնտեսական կապերի խորացումը![]() 9 հոկտեմբերի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ հատկապես շեշտելով առևտրատնտեսական ոլորտում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |