Աբրահամյան․ Ղուկասյանի նկատմամբ ճնշումները բանտում շարունակվում են![]() 9 հոկտեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր կորուստներ կրած Արսեն Ղուկասյանը, ում եղբայրը զոհվել է, իսկ եղբոր որդին մինչ օրս անհետ կորած է համարվում, ոչ միայն կալանավորվել է, այլև բանտում շարունակում է ճնշումների ենթարկվել։ «Այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում: Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն։ 5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել: Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները»,-ասվում է գրառման մեջ։ Փաստաբան Տաթև Սողոյանը հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր, որ ձերբակալվել են անհետ կորած զինծառայողների հարազատներից Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սարգսյանը ազատ է արձակվել, իսկ Ղուկասյանը մնացել է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |