Սպերցյանը կրկին ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ![]() 10 հոկտեմբերի 2025 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ակումբի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Նա հաղթող է ճանաչվել երկրպագուների քվեարկությամբ՝ ստանալով ձայների 25․51%-ը՝ առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19․6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11․28%), հայտնում է Match TV-ն։ Սեպտեմբերին Սպերցյանը մասնակցել է 4 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Օգոստոսին ևս Սպերցյանը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |