Քաղաքապետարան․ Նուբարաշենի հրդեհի հիմնական օջախը մարվել է![]() 10 հոկտեմբերի 2025 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հիմնական օջախը մարվել է, միայն փոքր հատված է մնացել։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Կեսգիշերից աշխատում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները, բեռնատարներով հող է տեղափոխվել, որ ծածկեն տարածքը։ Առաջին պահից նաև փրկարար ծառայությունն է միացել։ Դեռ ծխացող հատվածներ կան, աշխատանքներն ակտիվ ընթանում են»,– հայտնել են քաղաքապետարանից։ Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի լույս 10–ի գիշերը։ Ներկայումս էլ երևանցիները շարունակում են Նուբարաշենի աղբավայրից բարձրացող ծխի խիտ ամպը տեսնել մայրաքաղաքի տարբեր հատվածներից, որը տարածվում է հարակից համայնքների վրա։ Աղբավայրում խոշոր հրդեհ արձանագրված է եղել նաև օգոստոս ամսին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |