Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները![]() 10 հոկտեմբերի 2025 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկում են ունեցել՝ նվիրված խաղաղ գործընթացի հնարավոր զարգացումներին։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել են և քննարկել են հարցեր, թե ինչպես հետագայում առաջ շարժվեն խաղաղության, անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ–ը: Նա հավելել է, որ նրանք չեն քննարկել վիճելի հարցեր,գրում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2–ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացումը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |