Սպիտակ տուն. Նոբելյան մրցանակի հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունը![]() 10 հոկտեմբերի 2025 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը մեկնաբանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը, բացատրել դա քաղաքական շահերով: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղության հարցերը, հայտնում է 1lurer.am-ը։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության գործարքների կնքումը և ռազմական հակամարտությունների կարգավորումը՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը: 2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն: Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |