Երևանի պատվիրակությունը Մարսելում կքննարկի գործակցությունն առողջապահության ոլորոտում![]() 11 հոկտեմբերի 2025 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 14-18-ը կգործուղվի Ֆրանսիայի Մարսել քաղաք։ Համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այցի շրջանակում նախատեսվել են քննարկումներ առողջապահության ոլորոտում համագործակցության շուրջ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ Նորա Հարությունյանը, ինչպես նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։ Երևանի պատվիրակների այցը կազմակերպվել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ 2025–ի մայիսին Երևան-Մարսել ավելի քան 30-ամյա գործակցությունը նոր թափ է ստացել՝ ստորագրվել է եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |