Ադրբեջանի ԱԳՆ-ը տեղյակ չէ, թե երբ կկայան Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը10 հունիսի 2009 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, սակայն, իր բարդության պատճառով այն շատ դանդաղ է ընթանում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը:«Յուրաքանչյուր մանրամասնություն մենք շատ դժվար ենք քննարկում: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակում է իր մասնակցությունը բանակցություններին եւ հույսեր է տածում, որ Հայաստանը, վերջապես, կգիտակցի իր դերը եւ բանակցություններին առավել կառուցողական մոտեցում կցուցաբերի», - նշել է Ազիմովը: Նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ ինքը տեղյակ չէ, թե որտեղ կանցկացվի նախագահների հաջորդ հանդիպումը: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության վերաբերյալ հարցին, Ա. Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը չի դիտարկում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, սակայն ցանկանում է, որպեսզի համանախագահներն առավել լուրջ մոտեցում ցուցաբերեն իրենց պարտավորություններին, հաղորդում է -ը 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |