Մահմուդ Ահմադինեժադն երկրորդ անգամ նախագահ ընտրվելու բոլոր շանսերն ունի10 հունիսի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կոշտ քաղաքականությունն Արեւմուտքի հանդեպ կօգնի նրան վերընտրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել պարսկագետ Թադեւոս Չարչյանը: «Ահմադինեժադը վայելում է Իրանի բնակչության, հատկապես, երիտասարդության աջակցությունը: Ելնելով դրանից, կարելի է ասել, որ նա կհաղթի նախագահական ընտրություններում»,-ասել է Չարչյանը: Նրա խոսքերով, անկախ ընտրությունների արդյունքից Իրանի ապագա նախագահը հետեւողական կլինի հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում: Հունիսի 12-ին Իրանում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Առաջատար թեկնածուներն են երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու Իրանի նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |