Միրզոյանը Եգիպտոսում կարճատև շփում է ունեցել Բայրամովի հետ![]() 14 հոկտեմբերի 2025 - 10:15 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի հետ Շարմ Էլ Շեյխում Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԱԳՆ–ն։ Միրզոյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ: Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։ Ավելի քան 20 երկրի ղեկավար է մասնակցել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում Գազայի ապագայի հարցերով գումարված գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը նախագահել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |