«Հայաքվե»․ Իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել![]() 14 հոկտեմբերի 2025 - 14:05 AMT PanARMENIAN.Net - «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, սակայն, իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ «Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։ Այս ընթացքում հետաքրքրական իրողություն է տեղի ունեցել` ընդդիմադիր դաշտի հատվածավորումը (ֆրագմենտացիան) բերել է մի պարադոքսալ արդյունքի, երբ իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ Մեկին բանտարկես, մյուսը դուրս կգա, և այդպես շարունակ: Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, նախկինում էլ բազմիցս բանտարկել է ընդդիմադիր առաջնորդներին, նրանք պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը: Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը, տասնյակ այլ հարգարժան անձինք ազատազրկված են, և նրանք պետք է պատրաստ լինեն ընտրարշավին մասնակցելու նույնիսկ բանտախցից»,-ասվում է հայտարարության մեջ։ 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնելու են հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |