Վերաբացվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի ցուցադրությունը

Վերաբացվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունը՝ ներկայանալով նոր գեղարվեստական տեսքով և համապատասխանեցված ժամանակակից չափանիշներին։

Վերաբացումը իրականացվել է «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակն է նպաստել Ստեփան Զորյանի գրական կերպարի հանրայնացմանը, ձևավորել թանգարանային նոր միջավայր, որն ամրապնդում է կապը այցելուների և մշակութային ժառանգության միջև։

«Արդիականացված ցուցադրությունը Ստեփան Զորյանի կյանքի և գործունեության ճանաչման ու բացահայտման նոր հարթակ է հանրության համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---