Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է![]() 14 հոկտեմբերի 2025 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգել է, հայտնում է Report․az-ն իր աղբյուրի վրա հղումով։ Նշվում է, որ Վալտոնենի այցը Հարավային Կովկաս տարածաշրջանային է և կայանալու էր հոկտեմբերի 13-15-ը։ Հոկտեմբերի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում, իսկ հաջորդ օրը մեկնելու է Վրաստան։ Այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն ասել է, որ ԵԱՀԿ-ում ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։ Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին, ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |