ՀԾԿՀ-ն ավելացրել է ՀԷՑ-ի գործով վարույթի ժամկետը![]() 14 հոկտեմբերի 2025 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել մեկ ամսով երկարացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը։ Այդ մասին ասվում է հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ։ Վարչական վարույթը հարուցվել է 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։ Հանձնաժողովը արձանագրել է, որ վարույթի շրջանակում ընկերության ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է լրացուցիչ և ծավալուն նյութեր, որոնց ուսումնասիրությունը պահանջում է հավելյալ ժամանակ՝ ապահովելու համար փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը։ Այդ իսկ պատճառով ՀԾԿՀ-ն որոշել է մեկ ամսով երկարացնել վարչական վարույթի ժամկետը, որը վերաբերում է նաև «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը՝ ներգրավված որպես վարույթի երրորդ կողմեր։ Հանձնաժողովը վերահաստատել է, որ նպատակ ունի ամբողջությամբ բացահայտել գործի բոլոր հանգամանքները և ապահովել վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրականացումը։ Որոշումը ստորագրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |