Արշակյանը Վաշինգտոնում կարևորել է միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդարանների գործակցությունը![]() 14 հոկտեմբերի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում անցկացվող «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը։ Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարևորել է միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»: ԱԺ նախագահի տեղակալը հաջողություն է մաղթել ԱՄՀ եւ ՀԲ խորհրդարանական ցանցի նորընտիր ղեկավար մարմնին եւ շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանքի համար: Միջոցառումը համախմբել է տասնյակ երկրների խորհրդարանական պատվիրակություններին՝ համաշխարհային տնտեսության միտումների, արդի մարտահրավերների, ինչպես նաև օրենսդիր մարմինների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության հեռանկարների շուրջ քննարկումների նպատակով։ Տարեկան համաժողովն իր ձևաչափով դիտարկվում է որպես բացառիկ հարթակ՝ տարբեր երկրներից ժամանած խորհրդարանականների համար՝ իրենց ներգրավվածությունը միջազգային զարգացման գործընթացներում խորացնելու, ազգային փորձի փոխանակման և գլոբալ, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում արդյունավետ փոխգործակցության ձևաչափերի մշակման համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |