Ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկել է ԱՄՀ-ի նոր ծրագրի հնարավորությունները

Ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկել է ԱՄՀ-ի նոր ծրագրի հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների՝ Վաշինգտոնում անցկացվող տարեկան համաժողովին։

Մի շարք երկկողմ հանդիպումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բովանդակային և արդյունավետ քննարկումներ են վարել ԱՄՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ընդհանուր իրավիճակին, հարկաբյուջետային քաղաքականությանը, ոլորտում արձանագրված վերջին միտումներին և տնտեսական կանխատեսումներին։

Հանդիպումների ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող նոր Պահուստային ծրագրով (Stand-by Arrangement) նախատեսված տնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև կողմերի միջև համագործակցության ռազմավարական ուղղություններին։ Ընդգծվել է խաղաղության օրակարգի շրջանակում բարեփոխումների և կայուն ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանային տնտեսական կապերի խորացման կարևորությունը։

Այս համատեքստում քննարկվել է նաև ԱՄՀ-ի հետ նոր ծրագրի հնարավոր նպաստը Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման, բարեփոխումների շարունակականության ապահովման և առավել բարեկեցիկ ապագայի ստեղծման գործում։

Հանդիպումների ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խորացնելու առկա գործընկերությունը և ընդլայնելու նոր համատեղ նախաձեռնությունների իրագործման հեռանկարները։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում անցկացվող «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը։

Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարևորել է միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---