Փաստերի հավաքման խմբի լուծարումը կփոքրացնի նախագահի լեյգիտիմության աստիճանը10 հունիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - «2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման խումբը ստեղծվել էր շատ կարեւոր իրադրության մեջ, երբ հասարակության մեջ բացակայում էր պետական իրավական կառույցների հանդեպ վստահությունը»,- հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ ընդգծել է, որ միջազգային փորձառության մեջ ընդունված է նման խմբեր ստեղծել, երբ երկրում լուրջ խնդիրներ են ծագում:Ինչպես նշում է Ալավերդյանը, իշխանությունների լեյգիտիմությունը ձեւավորվում է ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ աշխատանքի ընթացքում: «Փաստերի հավաքման խումբը կարող էր նպաստել իշխանության եւ նրա լեյգիտիմության հանդեպ վստահության բարձրացմանը»,- հայտնել է նա: «Մենք շատ լավ շանս բաց թողեցինք: Եթե երկրի գործող նախագահը կամքի ուժ գտավ ստեղծելու փաստերի հավաքման խումբ, ապա այդ խումբը պետք է աշխատեր մինչեւ կոնկրետ արդյունքների հասնելը»,- նշել է նա: Լարիսա Ալավերդյանը համոզմունք է հայտնել, որ փաստերի հավաքման խմբի լուծարումը բացասական ազդեցություն է ունենալու երկրի եւ հասարակության զարգացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |