Վարչապետ. Քաղաքականությամբ զբաղվելու իմ շարժառիթը եղել է ղարաբաղյան հակամարտությունը![]() 20 հոկտեմբերի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Չորրորդ Հանրապետություն» փոդքասթին և անդրադարձել է թե՛ երկրի ներքին ու արտաքին զարգացումներին, թե՛ տարածաշրջանային ու գլոբալ գործընթացներին։ Նա նշել է, որ քաղաքականության մեջ իր հայտնվելու և քաղաքականությամբ զբաղվելու պատճառն ի սկզբանե եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞, թե՝ չէի զբաղվի։ Իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Եվ ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքական ինքնությունը կապված է եղել Ղարաբաղի հետ։ Այն, ինչ կատարվել է հետո, դա հեղափոխականի էվոլյուցիան է»,- նշել է նա։ Ավելի վաղ Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ «Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժ, ուզում եք՝ թռեք վերև, ուզում եք՝ իջեք ցած: Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, վաղը, վաղը չէ, մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,–ասել էր 2025–ի մարտին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |