ՔԿ-ն վարույթ է սկսել հավաքներին գումարով մասնակցության ձայնագրության հիմքով![]() 20 հոկտեմբերի 2025 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հոկտեմբերի 19–ին համացանցում հայտնված ձայնագրության առթիվ, որում առերևույթ խոսակցություններ են հավաքին գումարի դիմաց մասնակցելու վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ասել է, որ համացանցում հայտնված ձայնագրության առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Ձայնագրությունում, որը լայնորեն տարածվել է սոցիալական հարթակներում, խոսակցություններ են գումարի դիմաց ինչ-որ երթի մասնակցելու վերաբերյալ։ Զրուցակիցներից մեկն ասում է, որ 20,000 դրամ աշխատելու տարբերակ է առաջարկում։ «Հորս արև, ասա 5 հոգի բերում ա, թող 100 հազար տա»,–ասում է զրուցակիցներից մեկը։ «Արա, ինչքան բերեց, հանի, դնի ջեբդ…»,–պատասխանում է մյուսը և այլն։ Ըստ գործող օրենսդրության՝ հավաքների ազատության սահմանադրական իրավունքի խախտման, ինչպես նաև հավաքներին հարկադրական կամ նյութական մեթոդներով ներգրավելու փորձերը կարող են դիտվել որպես քրեորեն պատժելի արարք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |