Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր![]() 22 հոկտեմբերի 2025 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նախարար Չիկովանին ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը: Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |