Գրիգորյանը բարձր է գնահատել Երևանում ադրբեջանցի ակտիվիստների հետ հանդիպումը![]() 23 հոկտեմբերի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ին հանդիպել է Երևանում կայացած հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետերկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ «Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրական ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը: Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին»,-գրել է նա։ Հայտնի է դարձել, որ Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների թվում է նաև Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։ Այդ մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |