CNN-ը ներառել է լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում

CNN-ը ներառել է լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում

PanARMENIAN.Net - Ամերիկյան CNN–ը կազմել և հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկը, որոնց թվում ներառվել է նաև հայկական լավաշը։

Ցանկում ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան, գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին: Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս:

Լավագույն հացերի ցանկում ներառված են նաև աֆղանական բոլանին, ֆրանսիական բագետը, իտալական չիաբատտան, թուրքական սիմիթը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---