Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումն ավարտին է մոտենում![]() 23 հոկտեմբերի 2025 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Պետական բյուջեի աջակցությամբ իրականացվող Խոտ-Որոտան 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Նշվում է, որ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։ Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |