Կարգալույծ քահանան նամակով դիմել է Արշակ սրբազանին![]() 23 հոկտեմբերի 2025 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Կարգալույծ քահանա Տեր Արամը՝Ստեփան Ասատրյան աշխարհիկ անունով,պատասխանել էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նամակին՝ խնդրելով իրեն տրամադրել Կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն ու որոշումների հիմքերը։ Իր նամակը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում։ Նա նաև մի քանի հարց է բարձրացրել։ «Գերաշնորհ Սրբազան հայր, ստացել եմ Ձեր թիվ 1051 նամակը, որով նախ տեղեկացնում եք Հայրապետական տնօրինության մասին, ապա նաև դրանից բխող տարատեսակ պահանջներ եք ներկայացնում։ Ցավոք Հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացալ եմ ֆեյսբուք սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայր Աթոռից Ձեր միջոցով։ Ի դեպ, Խորհրդակատարություններից հետո եմ համացանցում հանդիպել այդ որոշման մասին, և այստեղ հարց է առաջանում ֆեյսբուքից հոգևոր հովիվ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհին ինչ է կատարվել Սուրբ Հովհաննավանքում։ Գերաշնորհ Սրբազան Հայր, Դուք ևս անդամ եք Շնորհների բաշխման և կարգապահական հարցերի հանձնախմբի, ուստի ակնկալում եմ տրամադրել ինձ.
Այս և նմանատիպ հարցերի պատասխանները լուսաբանելու համար` խնդրում եմ տրամադրել ինձ Տնօրինության հիմք հանդիսացող Կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն ու որոշումների հիմքերը։ Վերոհիշյալ նյութերի տրամադրումից հետո կարձագանքեմ իմ հետագա քահանայագործության վերաբերյալ։ Կանխահայտ շնորհակալությամբ` Արամ քահանա Ասատրյան Հովհաննավանքի հոգևոր հովիվ, 23 հոկտեմբերի, 2025թ. հգ. Ի պատասխան Հայրապետական ֆեյսբուքյան տնօրինության` պատասխանում եմ նույն հարթակում»,–գրել է կարգալույծ քահանան։ Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |