ՔՊ-ականը պատրաստ է իր երեխաների մկրտությունը վստահել կարգալույծ քահանային![]() 23 հոկտեմբերի 2025 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել իր երեխաների մկրտությունը վստահել կարգալույծ քահանա Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։ Ազգային ժողովի ամբիոնից ելույթի ընթացքում պատգամավորը հայտարարել է իր լիակատար աջակցությունը կարգալույծ ճանաչված հոգևորականին, հայտնում է «Փաստինֆոն»։ «Ես էստեղից հայտարարում եմ, որ տեր Արամի կողքին եմ, ես խոստանում եմ, որ երբ էս ամեն ինչը ավարտվի ու սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց՝ ես իմ երեխաներին տանելու եմ ու խնդրելու եմ, որ տեր Արամը կնքի»,- հայտարարել է նա։ Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |