Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին․ Հարցաքննվել եմ![]() 23 հոկտեմբերի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՆԻՖ-ի գործի շրջանակում արդեն հարցաքննվել է և տրամադրել է ամբողջ տեղեկատվությունը։ Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։ «Ես թվեր եմ հրապարակել երեք ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, կոնկրետ ֆինանասկանան թվեր: Քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից, ներառյալ հետաքննող լրատվականներից, թվերին անդրադարձ չկա»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ զրո անդրադարձ կա իր բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ է արել ու հարցեր է բարձրաձայնել: «Դրան անդրադարձ չկա, ածանցյալ, ասենք՝ կնոջ ընկերուհին բան էր... իրանք յոթ ամիս առաջ չէին ծանոթացել, մեկ տարի երեք ամիս առաջ էր... Անլուրջ»,-ասել է Ավինյանը: «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քննչական կոմիտեն չէր հայտնել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |