Վարդևանյան․ Կալանքների նման ծավալը հակամարդասիրական է![]() 23 հոկտեմբերի 2025 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում կալանքների նման ծավալը նաև հակամարդասիրական է: Նա նշել է, որ վերջին շրջանում կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են։ «Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են։ Ի դեպ փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերն, ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել դատարանի համար»,- գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա հավելել է, որ Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: «Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,–գրել է նա։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «մեկ շաբաթում ակնհայտ քաղաքական պատճառով արդեն երկրորդ փաստաբանն է կալանավորվել»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |