Էստոնիան կողմ է Ադրբեջան–ՀՀ խաղաղ գործընթացի առաջխաղացմանը![]() 23 հոկտեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ իրենց երկիրը սատարում է Ադրբեջանի ջանքերը՝ միտված Հայաստանի հետ խաղաղ գործընթացի խորացմանը։ Նրա խոսքով՝ Տալլինը շարունակաբար կանգնած է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն գործընկերության ուղղությամբ ծավալվող նախաձեռնությունների կողքին, հայտնում է 1lurer.am-ը։ Նախարար Ցահկնան դրական է գնահատել նաև այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը՝ նշելով, որ այն խոսում է կողմերի՝ հարաբերությունների կարգավորմանը հանձնառու լինելու մասին։ Նրա հավաստմամբ՝ Էստոնիան Եվրամիության շրջանակում պատրաստ է շարունակել օժանդակել այն ծրագրերին, որոնք միտված են տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխվստահության ամրապնդմանը, ընդգծելով մասնավորապես TRIPP նախաձեռնության կարևորությունը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |