«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալը պահանջել է իր պաշտպան Կոչուբաևին ներկայացնել դատարան![]() 23 հոկտեմբերի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը դատական նիստում պահանջել է իր պաշտպան, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացնել դատարան: Ալեքսանյանը նշել է, որ ինքն իր շահերի պաշտպանությունը վստահել է Ալեքսանդր Կոչուբաևին ու նրան է պահանջում՝ միաժամանակ հայտարարելով, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, հայտնում է Factor.am-ը։ Գործով ներգրավված մեկ այլ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելք չկա, որպեսզի կալանքի տակ գտնվող Կոչուբաևը, ինչպես գործով մյուս կալանավորվածները, բերվի դատարան: Իր հերթին, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր մեղադրյալ ունի բացառիկ իրավունք՝ ընտրելու իր պաշտպանին ու հենց նրա միջոցով իրականացնել իր պաշտպանությունը: Հանրային մեղադրողները արձագանքել են՝ ասելով, որ իրենք հստակ չգիտեն, թե ինչ ընթացակարգով պետք է իրականացվի պաշտպանական կողմի այս պահանջը: Միևնույն ժամանակ հավելել են, որ եթե փաստացի անհնար լինի ապահովել Կոչուբաևի ներկայությունը, իրենք ստիպված կլինեն միջնորդել հանրային պաշտպանի ներգրավման համար: Դատարանը որոշում է կայացրել դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ միաժամանակ հստակեցնելով, որ Ալեքսանդր Կոչուբաևին չի հեռացնում գործի վարույթից: Ալեքսանդր Կոչուբաևը որպես մեղադրյալ է ներգրավվել և կալանավորվել է 2 ամսով ֆեյսբուքում արված վիրավորական գրառման պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |