Սիմոնյանը՝ ՀՀԿ-ին՝ Ձեր լոգոն սուտն է, ՔՊ–ին՝ Բոլորիդ սրտիկներ![]() 23 հոկտեմբերի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական նիստի ժամանակ, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ասել է, որ «ՀՀԿ-ի ամբողջ քաղաքական կարիերան սուտն է»։ «Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ և եռանդ պետք է ունենա, որ գա, ստեղից խոսի ստի մասին։ Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. դուք դրա պատճառով եք իշխանություն կորցրել»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այնքան է սուտ խոսել, որ ժողովուրդն ասաց՝ «հերիք է՝ մեզ խաբեք»: «Էլ չեմ ասում՝ իմպիչմենտ էիք անում՝ 24 հոգի քվեարկեց, 34-ն էլ չկարողացաք։ Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ ու ճիշտ եք անում, որ ամաչում եք»,-ընդգծել է նա։ ԱԺ նախագահը խոսել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասին՝ բարձր գնահատելով թիմակիցների աշխատանքը և իրենց քաղաքական առաջընթացը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ նա նշել է. «Հարգելի պատգամավորներ, ես գործի բերումով բոլորիդ ելույթները ուշի ուշով լսում եմ, բայց պետք է ասեմ, որ հպարտանում եմ մեր խմբակցությունով։ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել։ Բոլորիդ սրտիկ»,-նշել է ԱԺ նախագահը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |