Պապիկյան․ Զինծառայության ժամկետի կրճատումը նախընտրական քարոզարշավ չէ![]() 25 հոկտեմբերի 2025 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պարտադիր զինծառայության տևողության 6-ամսյա կրճատումը որևէ կերպ չի հանդիսանում նախընտրական քարոզարշավի մաս, այլ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հայեցակարգի բաղադրիչ է։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա հավելել է, որ զինծառայության ժամկետի կրճատումը ՀՀ բանակի բարեփոխման հայեցակարգի շրջանակում 2021 թվականի նախընտրական 5-ամյա ծրագրի կետերից մեկն է, որի իրագործումը պարզապես համընկել է 2026 թվական նախընտրական շրջանի հետ, գրում է «Փաստինֆոն»։ «Սա մեր կառավարության ծրագիրն ու խոստումն է։ Իհարկե, մենք պետք է անեինք այն, ինչ խոստացել էինք։ Բանակի կերպափոխման հայեցակարգում է արձանագրված այս ամենը», ասել է նա։ Պապիկյանը նաև նշել է, որ այս քայլը հանրության կողմից արժանացել է դրական արձագանքի։ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինծառայության տևողությունը կրճատվելու է վեց ամսով` 2 տարվա փոխարեն 1․5 տարի Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |