Կիրակի հարցաքննության է կանչվել նաև Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Վրթանեսը![]() 25 հոկտեմբերի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կիրակի, հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9:00-ին, հարցաքննության է հրավիրվել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանը։ Այդ մասին ասվում է եկեղեցու ֆեյսբուքյան էջում։ «Տեր Վրթանես Բադալյանին և մյուս քահանա հայրերին հարցաքննության հրավիրողը կամ անտեղյակ է, որ Արագածոտնի Թեմ–ի քահանաները Սուրբ Պատարագ են մատուցում կիրակի օրը, կամ անկողմնակալ չէ և ապօրինի հանձնարարություն է կատարում` նպատակ ունենալով խաթարել թեմում մատուցվող Սուրբ Պատարագները»,–ասվում է գրառման մեջ Նույն օրն ու նույն ժամին՝ 2025թ. հոկտեմբերի 26-ին, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ով նախատեսել էր պատարագ մատուցել Հովհաննավանքում, ևս հրավիրվել է հարցաքննության քննչական մարմնի կողմից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |