Նախարար․ Նախատեսվում է մինչև 2028–ը բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 2.8%![]() 27 հոկտեմբերի 2025 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ մինչև 2028 թվականը Հայաստանի կառավարությունն իր նպատակն է սահմանել պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը նվազեցնել՝ հասցնելով այն համախառն ներքին արդյունքի 2.8 տոկոսի։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում՝ «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։ «2025 թվականի հետ համեմատությամբ՝ մենք որդեգրել ենք ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականությունը, և առաջիկա տարիներին՝ մինչև 2028 թվականը, պլանավորում ենք դեֆիցիտը իջեցնել մինչև 2.8 տոկոսի ՀՆԱ-ի մեջ: 2025 թ․այդ ցուցանիշը կազմում էր 5.5 տոկոս: Սա նպատակ ունի կայուն պահպանել, թույլ չտալ պարտքի սպասարկման գծով ծախսերի և պարտքի նոմինալ մակարդակի աճը, միևնույն ժամանակ ապահովել տնտեսական և մարդկային կապիտալի մեջ ներդրումների և մեր բարեփոխումների սահուն ընթացքը»,- ասել է Հովհաննիսյանը: Նախարարը նշել է՝ պետական բյուջեի մեջ առաջին անգամ հաստատվել է միջնաժամկետ ծախսերի շրջանակ ոչ թե երեք, այլ հինգ տարվա կտրվածքով, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվել է ավելի շուտ, քան նախկինում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |