Հովհաննիսյան․ 2026-ին պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը![]() 27 հոկտեմբերի 2025 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության ոլորտին կուղղվի 2026 թվականի բյուջեի կապիտալ ծախսերի 43%-ը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «2026 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թթ․ համապատասխանաբար կկազմեն 719 մլրդ և 803 մլրդ դրամ։ Մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության և տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Հաջորդ տարում պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43 %-ը։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թթ․ կկազմեն համապատասխանաբար 1 մլրդ 62 մլն և 1 մլրդ 123 մլն դրամ։ Դրանք 2026 թվականին 9.6 %-ով կգերազանցեն 2025 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը»,- նշել է Հովհաննիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարի խոսքով՝ սոցիալական և տնտեսական ուղղություններով նախատեսվող կապիտալ ծախսերը 2026 թվականին կաճեն 22 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Այս ծախսերն ընդգրկելու են ՀՆԱ-ի 3.4 տոկոսը, իսկ հաջորդող երկու տարիներին՝ համապատասխանաբար 3.2 և 3.6 տոկոսը։ 2026–ի հունվարի 1–ից բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը: «Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», - ասել է Փաշինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |