Փաշինյան․ 55 մլրդ դրամ ենք տրամադրելու Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման և այլ կարիքների համար

Փաշինյան․ 55 մլրդ դրամ ենք տրամադրելու Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման և այլ կարիքների համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է, որ 55 մլրդ դրամ է հատկացվելու Արցախից տեղահանվածների բնակապահովման և այլ կարիքների համար։

«55 մլրդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման ու այլ կարիքների, խնդիրների հասցեագրման համար»,- ասել է Փաշինյանը, գրում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արդեն իրականացնում է տարբեր միջոցառումներ՝ ուղղված արցախցիների սոցիալական ապահովությանը, ներառյալ բնակարանային ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ աջակցման ծրագրեր։

Վարչապետն ասել է նաև, որ բյուջեի եկամտային մասը նախատեսվում է ավելացնել մոտ 253.4 միլիարդ դրամով՝ կամ 8.9 տոկոսով։

«2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսում ենք, որ կավելացնենք 253․4 մլրդ դրամով կամ 8․9%-ով»,- ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---