Միրզոյան․ Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսում է Թուրքիայի հետ![]() 27 հոկտեմբերի 2025 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսում է Թուրքիայի հետ: «Շատ դրական եմ գնահատում ու պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ»,- նշել նա, գրում է Aysor.am-ը; Միրզոյանը նաև հույս է հայտնել, որ գործընթացների արդյունքում հնարավոր կլինի մոտ ժամանակներում հասնել շոշափելի և կոնկրետ արդյունքների։ Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են փոխըմբռնման և կառուցողականության դաշտում, ինչը հնարավորություն է տալիս ակնկալել առաջընթաց՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն օգոստոսի 12-ին Հայաստան էր ժամանել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Նա ՀՀ ԱԳՆ շենքում նախ հանդիպել էր Ռուբինյանին, ապա՝ Արարատ Միրզոյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |