Թուրքիան ակնհայտ կամ սքողված կերպով շարունակում է նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ11 հունիսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան շարունակում է ակնհայտ կամ սքողված կերպով նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 11-ին հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ֆւոտբոլային դիվանագիտության մեկնարկից ի վեր հայ-թուրքական բանակցությունները հասել են որոշակի հանգրվանի, եւ այսօր Թուրքիան լրջորեն մտահոգված է հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարով: Կար մի պահ, երբ բոլորին թվում էր, որ թուրքական կողմը հրաժարվել է նախապայմաններից, սակայն պետք է նշել, որ այդ նախապայմանները դեռեւս մնում են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում»,-ասել է թուրքագետը:Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը նախապայման կմնա այնքան ժամանակ, որքան Թուրքիան հանդես կգա Բաքվի «մեծ եղբոր» դերում: «Ղարաբաղյան հակամարտությունից եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի, որպես նախապայման, Անկարան պահանջում է Հայաստանից ճանաչել Կարսի պայմանագիրը: Այդ նախապայմանն, ըստ իս, առաջնայիններից մեկն է Թուրքիայի պահանջների ցուցակում: Ընդհանրապես, ամենացավոտ հարցը թուրքական հանրության համար տարածքային հարցն է: Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, սակայն այդ պայմանագրի որոշ դրույթներ նա ինքն է խախտել»,-ասել է Ռ.Մելքոնյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |