ԱՄՆ դատարանը թույլ է տվել Մասաչուսեթսի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանություն11 հունիսի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շրջանային դատարանը Մասաչուսեթսի Կրթության դեպարտամենտի օգտին որոշում է կայացրել, թույլ տալով դեպարտամենտին նահանգի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ մնացած հանցագործությունների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): «ԱՀՀ-ն բարձր է գնահատում դատարանի այդ որոշումը, որը հստակ հաղորդագրություն է ուղարկել Թուրքիային եւ նրա դաշնակիցներին, որ պատմությունը չի կարող գրվել Անկարայի ժխտման քաղաքականությամբ»,- հայտարարել է ԱՀՀ խորհրդի նախագահ Հրայր Հովհաննիսյանը: Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծել է, որ դատարանի որոշումը համապատասխանում է ցեղասպանությունների կանխարգելումը մարդկանց սովորեցնելու միտումին:«Այդ իրադարձությունների լույսի ներքո, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության արդարացի քննարկման համար մարդկանց են դատում, շատ զավեշտալի է, երբ Հայոց ցեղասպանությունը ժխտող կառույցները դատարան են դիմում` փորձելով սահմանափակել ԱՄՆ-ում խոսքի ազատությունը»,- հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ ՎԱն Կրիկորյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |