Խաչատրյան․ Հայկ Բաբայանը կգլխավորի ոստիկանության գվարդիան![]() 31 հոկտեմբերի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ գեներալ-մայոր Հայկ Բաբայանը մոտ օրերս կնշանակվի ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոնում, տեղեկացնում է Factor.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաբայանը նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և միաժամանակ՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։ 2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է 2025թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում ձևավորել ոստիկանական գվարդիա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |