Հաջիև․ Չենք կարծում, որ Ալիևի այցը Երևան հնարավոր կլինի![]() 1 նոյեմբերի 2025 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում իր երկրի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026–ի գարնանը։ Նա նշել է, որ չի կարծում, թե Ալիևի այցը Երևան հնարավոր կլինի, գրում է Minval.az-ը։ «Նախ՝ դեռևս չի ստացվել պաշտոնական հրավեր-նամակ Ադրբեջանի նախագահի մասնակցության համար Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է Երևանում։ Երկրորդ՝ ներկայիս պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը՝ ամենաբարձր մակարդակով, հնարավոր կլինի», — ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ «հրավերներն առայժմ բանավոր են, փաստաթղթային դեռ չեն ուղարկել»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |