Մխիթարյանը թոփ-5 լիգաների ամենադիմացկուն ֆուտբոլիստներից է![]() 4 նոյեմբերի 2025 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենադիմացկուն խաղացողներից մեկը՝ ըստ Gradient Sports և TransferRoom վերլուծական հարթակների վերջին զեկույցի։ Հետազոտությունն ընդգրկել է այն ֆուտբոլիստներին, որոնք այս մրցաշրջանում առնվազն 5 հանդիպման են մասնակցել, և գնահատել նրանց ֆիզիկական ինտենսիվությունը և աշխատունակությունն ամբողջ խաղի ընթացքում, հայտնում է Factor.am-ը։ 36-ամյա Մխիթարյանը ցուցադրել է միջինում 11 կիլոմետր արդյունք մեկ խաղում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը՝ եվրոպական թոփ լիգաների ֆուտբոլիստների շարքում։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 7 խաղի, ևս 1 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայում։ Այս օրերին նա վերականգնվում է վնասվածքից, որը ստացել է «Նապոլիի» դեմ հոկտեմբերի 25-ին կայացած խաղում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |