Փայլան․ Այս ամիսները որոշիչ են Թուրքիա-ՀՀ գործակցությունն առաջ մղելու համար, կամ ամեն ինչ կարող է վատանալ![]() 5 նոյեմբերի 2025 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Պոլսահայ քաղաքական գործիչ Գարո Փայլանը, որը մասնակցում է «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկմանը, ընդմիջմանն ասել է, որ իր երազանքն է, որ հայ-թուրքական սահմանն օր առաջ բացվի, հայտնում է Panorama.am-ը։ Ըստ նրա՝ առաջիկա ամիսները շատ որոշիչ են, կամ ամեն ինչ կարող է վատանալ: Նա ենթադրել է, որ հունվարին այդ հարցում «շատ լավ զարգացումներ» կլինեն՝ նշելով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը, և հույս հայտնելով, որ դրանից մի քանի ամիս հետո նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը։ «Ապագան փայլուն եմ տեսնում Թուրքիա-Հայաստան համագործակցության համար»,- նշել է նա՝ բարձր գնահատելով համագործակցության հեռանկարները։ Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն «երկու երկիր՝ մեկ համայնք» քաղաքականություն։ «Այս երկու գործընթացները միասին քայլելու հնարավորություն ունեն, քանի որ նախկինում Թուրքիա-Հայաստան համագործակցությանը խոչընդոտում էր Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը․․․Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան համագործակցության համար և եթե Արևմտյան երկրներն էլ մի փոքր օգնեն Անկարային և Բաքվին համոզելու առումով, ամեն ինչ միասնաբար կարելի է առաջ տանել...Այս ամիսները շատ որոշիչ են, կամ ամեն ինչ կարող է վատանալ»,-ասել է Փայլանը։ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել 1991 թվականից ի վեր, իսկ սահմանի փակման որոշումը կայացվել է 1993 թվականին՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակել կարգավորման գործընթացի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |