Ռուսական ցորենով գնացքն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է ՀՀ![]() 6 նոյեմբերի 2025 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից ուղարկված ցորենով բեռնված գնացքը՝ կազմված 15 վագոնից, հասել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Նշվում է, որ դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումն Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Նշվում է նաև, որ նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ողջունել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, նշելով, որ դա դրական քայլ է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ուղղությամբ և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Անկախացումից ի վեր առաջին անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում ՀՀ և ՌԴ միջև։ Դա իրական,․ շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,–ասել է փոխվարչապետը։ Նա խորհրդանշական է համարել, որ առաջին բեռը, որն անցել է այդ ճանապարհով, ռուսական ցորենն է՝ կյանքի ու արարման գլխավոր խորհրդանիշը։ Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև տրանսպորտային կապը, բարելավում է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների հասանելիությունը հայկական շուկա, ինչպես նաև ընդլայնում է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները ԵԱՏՄ երկրներ։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Ալիևի այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր, հայտարարելով, որ Հայաստանը ևս վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |